Reinventing

Ամսաթիվ

26.10.2019

Reinvent by Renderforest

Առաջնորդի՛ր թվային հեղափոխությունը

Մասնակցել
Arrow
?

ԻՆՖՈ

Reinvent

Ի՞նչ է Reinvent-ը

Reinvent-ը Renderforest-ի կողմից կազմակերպված, առաջինը իր տեսակի մեջ միջոցառում է Հայաստանում՝ նվիրված արդյունաբերական 4-րդ հեղափոխությանը։ Մենք համախմբում ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նորարարության ոգով ապրել և ի օգուտ օգտագործել կյանքի թվային փոխակերպումը։ Միացիր մեզ և բացահայտիր ՏՏ-ի, արհեստական բանականության, մեքենայացման, թվային մարքեթինգի, անիմացիոն դիզայնի և բանացանցի ահռելի հնարավորությունները։

play icon
ԴԻՏԵԼ ՎԻԴԵՈՆ
SCHE
DULE

ՕՐԱԿԱՐԳ

09:00 - 10:00

Վերցրու անցագիրդ և մի բաժակ սուրճ վայելիր

Registration desk

10:00-10:45

"Cyber Security as a tax"

Ռուբեն Մուրադյան

Կապույտ տաղավար

"Ինչպես ստեղծել ֆինանսապես կայուն ընկերություն առանց ներդրումների"

Նարեկ Սաֆարյան

Դեղին տաղավար

"Ի՞նչ արժի բրենդի ստեղծումը"

Էդուարդ Կանկանյան

Կանաչ տաղավար

10:45-11:30

"Ինչով է պայմանավորված համակարգչային ծրագրի հաջողությունը "

Էդգար Մարուքյան

Կապույտ տաղավար

"Messenger-ի կիրառությունը սոցիալական մեդիայի մարքեթինգում"

Արտակ Հարությունյան

Դեղին տաղավար

UI/UX դիզայն և ինֆորմացիայի վիզուալիզացիա

Ժենյա Կարապետյան

Կանաչ տաղավար

11:30-12:00

Սուրճի ընդմիջում

Ամեն տեղ, որտեղ կկարողանաք սուրճ գտնել։

12:00-12:45

"Արհեստական բանականության իրական պատկերը"

Հրանտ Խաչատրյան

Կապույտ տաղավար

"Ինչպե՞ս ձեռք բերել 100.000 հետևորդ YouTube-ում առանց գովազդի"

Ռուբեն Եսայան

Դեղին տաղավար

"Renderforest Website Builder. պատկերացումից մինչև վերջնական դիզայն"

Մարինե Հովհաննիսյան

Կանաչ տաղավար

12:45-13:30

"Ծրագրավորումը մարքեթինգային տեսանկյունից"

Արաքս Նալբանդյան

Կապույտ տաղավար

"Թվային Մարքեթինգի 2020թ.-ի թրենդները"

Ռոման Դանեղյան

Դեղին տաղավար

"Անիմացիոն դիզայնի մասին"

Տիգրան Մանուկյան

Կանաչ տաղավար

13:30-14:00

Ճաշի ընդմիջում

Ամեն տեղ, որտեղ ուտելու բան կա :)

14:00-14:30

"Սթարթափային Էկոհամակարգ․ 2019-ի ծրագրավորման հմտությունները "

Արեգ Գևորգյան

Կապույտ տաղավար

"Ստեղագործականությունը մարքեթինգում․ երբ է այն ավելորդ"

Վահե Ղազարյան

Դեղին տաղավար

"Ընկերության առաքելության արտացոլումը բրենդի միջոցով"

Տիգրան Բալոյան

Կանաչ տաղավար

14:30-15:00

"Հայկական սթարթափ լինելու առավելությունը"

Սամվել Մարտիրոսյան

Կապույտ տաղավար

"Հաճախորդների սպասարկման առանձնահատկությունները սոցիալական ցանցերում"

Սերգեյ Ուսնունց

Դեղին տաղավար

"In ad we trust"

"Հայկ Սիմոնյան"

Կանաչ տաղավար

15:00-15:30

"If you want to go fast, go alone. If you want to go far, go together."

Գոռ Վարդանյան

Կապույտ տաղավար

"Ինչպես գոյատևել որպես ընտանի SEO մասնագետ"

Ռաֆայել Բեգոյան

Դեղին տաղավար

"Մտորումներ դիզայնի մասին "

Մանե Թաթուլյան

Կանաչ տաղավար

15:30-15:45

Coffee Break

Anywhere where you can find some coffee

15:45-16:15

"ՏՏ սթարթափերի մասնակցությունը Հայատանի համաչափ տարածքային զարգացման գործում"

Կարեն Վարդանյան

Կապույտ տաղավար

"Սխալներ, որոնցից պետք է խուսափել քոնթենթ մարքեթինգում "

Էմմա Բոջուկյան

Դեղին տաղավար

"Խնդիրներ լուծելու կարևորությունը"

Անգինե Փրամզյան

Կանաչ տաղավար

16:15-16:45

"Թիմերի կառավարման դժվարությունները հայկական իրականության մեջ"

Արամ Մխիթարյան

Կապույտ տաղավար

"WCIT 2019 Congress"

Սյուզաննա Ազոյան

Դեղին տաղավար

"Համակարգչային գրաֆիկան վատն է"

"Կարեն Այվազյան"

Կանաչ տաղավար

16:45-17:30

Պանելային քննարկում

SPEA
KERS

Խոսնակներ

Speaker
Սերգեյ Ուսնունց
Գործադիր Տնօրեն

Սերգեյը Skill.am ուսուցողաժամանցային ընկերության հեղինակն ու հիմնադիրն է։ Միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի ոլորտում ավելի քան 15 տարվա փորձով՝ Սերգեյը իր ներդրումն է ունեցել մի շարք հայտնի ընկերությունների զարգացման մեջ, ինչպիսիք են Telcell-ը, Armenian Lottery-ն և Նաիրի Ինշուրանսը։

Speaker
Վահե Ղազարյան
Մարքեթինգ թիմի ղեկավար

Վահեն Globbing-ի մարքեթինգի թիմի ղեկավարն է։ Կուտակել է 12-ամյա փորձ աշխատելով մարքեթինգի գրեթե բոլոր ուղղվածություններով։ Աշխատել է այնպիսի բրենդերի հետ ինչպիսիք են David Ogilvy-ն, MegaFon-ը, J7-ը, IFC-ն, VivaCell-ը, և America Bank։ Աշխատանքից հետո սիրում է զրուցել էլֆերենով և միաեղջյուրներ վարել։

Speaker
Կարեն Վարդանյան
Գործադիր Տնօրեն

Կարենը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրենն է։ Նա ունի ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձ բիզնեսի զարգացման, ռազմավարության մշակման և իրագործման, նորարարության և թվայնացման ոլորտներում։

Speaker
Տիգրան Բալոյան
Գործադիր Տնօրեն

Տիգրանը «Ստատուս Հոլդինգ» գովազդային ընկերության համահիմնադիրն է, «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամի հիմնադիրը և հոգաբարձուների խորհրդի նախագահը: Դասավանդում է Հայ-Ռուսական համալսարանում «Բրենդինգ» առարկան:

Speaker
Հայկ Սիմոնյան
Գործադիր Տնօրեն

Հայկը «Դոպինգ» գովազդային ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենն է: Հայկը մեծ փորձ ունի գովազդի և հաղորդակցության ոլորտում և եղել է երկու տարբեր գովազդային ընկերությունների գլխավոր մենեջերը: Աշխատել է Հայաստանում և արտերկրում գործող ամենախոշոր և հաջողակ բրենդերի հետ:

Speaker
Անգինե Փրամզյան
Համահիմնադիր

Անգինեն մրցանակակիր դիզայներական ընկերության՝ «Կոնցեպտ Ստուդիոյի», համահիմնադիրն ու ստեղծագործական ղեկավարն է։ Գրաֆիկ և վեբ դիզայնի հանդեպ իր հետաքրքրությունը հայտնաբերել է դեռևս համալսարանում՝ ճարտարապետություն ուսումնասիրելիս։

Speaker
Արտակ Հարությունյան
Գործադիր Տնօրեն

Թվային մեդիայի սիրահար, գովազդի գիտակ, հոգու խորքում փիլիսոփա, գործնականում՝ պրագմատիկ․ Արտակը SMARTOLOGY Digital Business Academy-ի և AMCG Agency-ի հիմնադիրն է։ 2014-ից աշխատել է միջազգային լավագույն բրենդերի թվային մարքեթինգի արշավների վրա։

Speaker
Ռուբեն Եսայան
Սցենարիստ-Վիդեո Բլոգեր

Ռուբենը վիդեոբլոգեր է, ով արդեն 8 տարի է բազմաժանր հայալեզու տեսանյութեր է պատրաստում և տեղադրում YouTube-ում: Այս պահին, որպես անհատ վիդեոբլոգեր YouTube-ի հայկական շուկայում, ունի ամենամեծ լսարանը` գրեթե 130 000 բաժանորդներով և շուրջ 15 մլն վիդեոդիտումներով:

Speaker
Էդգար Մարուքյան
Ծրագրավորման թիմի ղեկավար

Էդգարը Renderforest ընկերության տեխնոլոգիական գծով տնօրենն է։ Ունենալով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի բազմամյա փորձ` Էդգարը գլխավորում է Renderforest-ի ծրագրավորողների թիմը՝ ղեկավարելով ընկերության պրոդուկտի զարգացման գործընթացը։

Speaker
Արաքս Նալբանդյան
Թվային Մարքեթինգի տնօրեն

Արաքսը, լինելով 10Web ընկերության Թվային Մարքեթինգի տնօրեն, կիսում է իր մեծ փորձը և գիտելիքները, թե ինչպես պետք է օգտագործել տեխնոլոգիական գիտելիքները մարքեթինգում մաշտաբային աճի համար:

Speaker
Արեգ Գևորգյան
Գործադիր Տնօրեն

Արեգը ISTC-ի ղեկավարն է և Labz.ai ընկերության համահիմնադիրը։ Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցի հպարտ սան է և տեխնոլոգիական զարգացմանն ուղղված նախագծերի ոլորտում ունի 6 տարվա փորձ։ Հետաքրքրված է ՏՏ սթարթափներով, արհեստական բանականությամբ և թվային անվտանգությամբ։

Speaker
Հրանտ Խաչատրյան
Գործադիր Տնօրեն

Հրանտը YerevaNN գիտահետազոտական հաստատության և շահույթ չհետապնդող համակարգչային գիտությունների ու մաթեմատիկական ուսումնասիրությունների լաբորատորիայի ղեկավարն է։ Երևանի պետական համալսարանի հպարտ սան է և գրաֆների տեսության գիտությունների թեկնածու։

Speaker
Գոռ Վարդանյան
Գործադիր Տնօրեն

Գոռը Fimetech LLC-ի և Chessify սթարթափի հիմնադիրն է։ Ունենալով մաթեմատիկական կրթություն՝ նաև յոթ տարի դիսկրետ մաթեմատիկա և մեքենայական ուսուցում է դասավանդել ԵՊՀ-ում և ՌԱՈՒ-ում։ Գոռը Գյումրիից է՝ չորս երեխաների հայր և մեծ ֆուտբոլասեր։

Speaker
Սամվել Մարտիրոսյան
Տնօրեն

Սամվելը CiviCERT-AM համահիմնադիրն է և ArmSec հիմնադրամի տնօրենը։ Նա նաև ՀՀ ինտերնետ կառավարման համաժողովի (ՀՀ ԻԿՀ) անդամ է և հպարտ ուսուցիչ։ Մասնագիտացած է տեղեկատվական անվտանգության, նոր մեդիաների, և սոցիալական ցանցերի մեջ։

Speaker
Ռուբեն Մուրադյան
Համակարգերի անվ. մասնագետ

Ռուբենը արդարամիտ հակեր է, կիբեր-անարխիստ և 20 տարուց ավել փորձով պրոֆեսիոնալ խելացնոր։ Տաթևի սիրաշատ հայրն է և Անուշի հավատարիմ ամուսինը։

Speaker
Մանե Թաթուլյան
Գրաֆիկ դիզայներ

Մանեն գրաֆիկ դիզայներ է, գեղարվեստական ղեկավար և գրող։ Նա համագործակցում է տարբեր ընկերությունների հետ ամբողջ աշխարհից՝ օգնելով նրանց նյութական տեսք տալ իրենց էությունը։ Իր աշխատանքի մեջ Մանեն համադրում է արվեստն ու սոցիալական գործառույթը։

Speaker
Տիգրան Մանուկյան
Ստեղծագործական ղեկավար

Տիգրանը Renderforest ընկերության ստեղծագործական թիմի ղեկավարն է։ Նա մասնագիտանում է թվային արվեստի մի շարք ոլորտների մեջ, որոնցից է 2D անիմացիան։ Իր ելույթի ընթացքում Տիգրանը կխոսի միջազգային բրենդների հետ աշխատելու իր փորձի մասին և կկիսվի օգտակար հնարքներով։

Speaker
Էդուարդ Կանկանյան
Համահիմնադիր

էդուարդը Braind ընկերության համահիմնադիրն է: Նրա թիմի կողմից են ստեղծվել Dargett, Evocabank, IDBank և Ստեփանավան քաղաքի բրենդները, ինչպես նաև վարչապետի հայտնի գուլպաները: Էդուարդը նաև @edkanyan ինստագրամ էջի հեղինակն է, որտեղ ներկայացնում է Երևանը նոր տեսանկյունից:

Speaker
Նարեկ Սաֆարյան
Գործադիր Տնօրեն

Նարեկը Renderforest ընկերության հիմնադիրն է։ Ավարտել է Երևանի կինոյի պետական ինստիտուտը 2012թ-ին իսկ արդեն 2013թ-ին հիմնադրել է ընկերությունը։

Speaker
Մարինե Հարությունյան
Ավագ UI UX դիզայներ

Մարինան փորձառու UI/UX դիզայներ է և մասնագիտանում է ինթերֆեյսի և փոխազդեցության դիզայնի, բջջային հավելվածների UX-ի և ինֆորմացիոն ճարտարապետության մեջ։ Նա հավատում է, որ բոլոր օգտատերերի կարիքները կարևոր են, և նույնիսկ ամենաբարդ խնդիրների դեպքում միշտ կարելի է լուծում գտնել։

Speaker
Ռաֆայել Բեգոյան
SEO մասնագետ

Ռաֆայելը որոնողական համակարգերի մասնագետ է, թվային մարքեթինգի գուրու և Reddit-ի մեծ սիրահար։ Սիրում է Pepsi-ն ավելի շատ քան Cola-ն։ Աշխատում է Renderforest ընկերությունում և միշտ տեղեկացված է որոնողական աշխարհի վերջին լուրերից։

Speaker
Ժենյա Կարապետյան
Ավագ UI/UX դիզայներ

Ժենյան UI/UX դիզայներ է, ով մասնագիտանում է բարդ խնդիրները պարզ և գրավիչ ինտերֆեյսների վերածելու մեջ։ Սկսելով իր կարերիան 2011-ից, Ժենյան մասնագիտական բազում նրբություններ է պարզաբանել ունեցած փորձի և սխալների հաշվին, ինչն էլ նրան դարձրել է իրական դիզայն էնտուզիաստ։

Speaker
Էմմա Բոջուկյան
Քոնթենթ թիմի ղեկավար

Էմման Renderforest ընկերության կոնտենտ թիմի ղեկավարն է։ Էմման ամբողջությամբ տարված է իր մասնագիտությամբ և վստահ է՝ այն կարող է հրաշքներ գործել։ Պաշտում է ընթերցանությունը և հույս ունի իր ներդրումն ունենալ աշխարհն ավելի լավը դարձնելու գործում։

Speaker
Ռոման Դանեղյան
Մարքեթինգ թիմի ղեկավար

Ռոմանը Renderforest ընկերության մարքեթինգի թիմի ղեկավարն է: Ռոմանի համար մարքեթինգը ոչ թե մասնագիտություն է, այլ հմտություն, որին տիրապետելու միակ տարբերակը պրակտիկան է։ Ռոմանը նաև PES-ի և էլեկտրոնային երաժշտության մեծ ֆանատ է և ազատ ժամանակ սիրում է խաղալ սեղանի թենիս։

Speaker
Կարեն Այվազյան
Վիզուալ էֆֆեկտների մասնագետ

Կարեն Այվազյանը The Self Studio-ի վիզուալ էֆֆեկտների գլխավոր մասնագետն է։ Երկար ժամանակ ուսումնասիրելով ֆիլմարտադրությունն ու վիզուալ էֆֆեկտները, մասնագիտացել է թվային արվեստի ու շարժական դիզայնի ոլորտում։ Այժմ աշխատում է հայաստանյան և արտասահմանյան պատվիրատուների նախագծերի վրա։

Speaker
Սյուզաննա Ազոյան
Ծրագրի Տնօրեն

Սյուզաննան «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով»-ի ծրագրի տնօրենն է։ Աշխատել է ծրագրի հետ ամենասկզբից՝ պլանավորումից մինչև իրականացում, քանի որ հավատում էր, որ կոնգրեսը զարկ կտա հայկական ՏՏ ոլորտի աճին։

Speaker
Արամ Մխիթարյան
Հիմնադիր տնօրեն

Արամ Մխիթարյանը՝ Հելիքս-ի հիմնադիր-տնօրենը, 13 տարվա փորձ ունի հայաստանյան և միջազգային շուկայում ՏՏ ոլորտի հարյուրավոր նախագծերի մշակման մեջ 150-ից ավելի հաճախորդների համար։

Վայրը

Վայրը՝

Պարույր Սևակի 11/1

Ռենդերֆորեսթ գրասենյակ
և այգի։

ԴԻՏԵԼ ՆԿԱՐՆԵՐԸ
Photo icon

Հարցեր

Ի՞նչ է Reinvent-ը։

Arrow down

Reinvent-ը միջոցառում է, որը հնարավորություն է տալիս ՏՏ ոլորտի սիրահարներին համախմբվելու ինֆորմատիվ զրույցների, սեմինարների ու քննարկումների շուրջ, որոնք կազմակերպում և վարում են ոլորտի լավագույն մասնագետները։

Ովքե՞ր են խոսնակները։

Arrow down

Renderforest-ը հնարավորություն է տալիս բոլորին, ովքեր ցանկանում են կիսվել իրենց փորձով ու գիտելիքներով բոլոր սովորել ցանկացողների հետ։

Որո՞նք են թեմաները։

Arrow down

Թեմաները բազմազան են․ արհեստական բանականությունից մինչև մեքենայացում, թվային մարքեթինգ, անիմացիոն դիզայն, բանացանց և ամեն ինչ կապված ՏՏ-ի հետ։ Սեմինարի թեմաներին ավելի մանրամասն ծանոթանալու համար ստուգիր օրակարգը։

Ի՞նչ լեզվով է լինելու կոնֆերանսը։

Arrow down

Հիմնական լեզուն հայերենն է, բայց ոլորտի տերմինոլոգիան հաշվի առնելով, անգլերնի իմացությունը խրախուսվում է։

Որտե՞ղ է կայանալու։

Arrow down

Սեմինարներն ու զրույցները լինելու են գրասենյակի ամբողջ տարածքով մեկ։ Գրասենյակը գտնվում է Պարույր Սևակի 11/1 հասցեում։ Ստուգի՛ր օրակարգը քո նախընտրած սեմինարին մասնակցելու համար։

Որքա՞ն է մուտքավճարը։

Arrow down

Մուտքավճար չկա։ Եթե ցանկանում ես մասնակցել, ուղղակի լրացրու մասնակցության հայտը։

Ինչպե՞ս մասնակցել։

Arrow down

Սեղմիր “մասնակցել” կոճակը և լրացրու հայտը։ Դու կստանաս ծանուցում մեյլի միջոցով, երբ մասնակցությանդ հայտը հաստատվի։

Ե՞րբ է տեղի ունենալու։

Arrow down

Reinvent-ը տեղի կունենա շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին։ Շտապի՛ր պատմել ընկերներիդ մեր մասին։

Մինչև ե՞րբ կարելի է գրանցվել։

Arrow down

Միջոցառման գրանցումը բաց է մինչև հոկտեմբերի 20-ը։

Հնարավո՞ր է մասնակցել միայն մեկ սեմինարի։

Arrow down

Այո՛, դու կարող ես մասնակցել այն սեմինարին որը քեզ ամենաշատն է հետաքրքրում։ Միայն թե շտապիր գրանցվել, որպեսզի նստելու տեղ ունենաս։